Հետ գնալ

Տաճար

Տաճարը (հին պարսկ. tacara՝ պալատ, ապարանք) կրոնական ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն է, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների պաշտամունքատեղի։

Տաճարի տիպերը պայմանավորված են տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետական ավանդույթներով, շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Քրիստոնեության մեջ տաճար բառը գործածվել է եկեղեցի բառին համարժեք:

Կաաբա կամ Կաաբի տաճար (արաբ.՝ խորանարդ) – Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող համաիսլամական սրբատեղի: Այն ուղղանկյուն, սև քարից տաճար է, որը մինչև Մուհամեդ մարգարեի քարոզչությունը եղել է արաբական հեթանոսական հավատալիքների սրբատեղի։  Մուհամեդի քարոզչության ու Մեքքայի գրավումից հետո նրան նոր իմաստ հաղորդվեց, ու այն դարձավ իսլամի...

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

«Sacrum» լատիներենից թարգմանաբար՝ սուրբ։ Հնում այս տերմինով բնորոշում էին աստվածներին, աստվածայինը կամ տաճարի շուրջ կատարվող իրադարձությունները: 11-րդ դարից սկսած անգլերեն լեզվում սուրբ (holy) տերմինը ստացավ ամբողջական, չխաթարված, առողջ իմաստը: Հետագայում այն սկսեց առավելապես օգտագործվել մաքրության, ազնվության, պարզության իմաստով ու վերագրվեց նաև մարդկանց՝ ի տարբերություն նախկինում...

Մյուռոնօրհնեքը  մյուռոնի պատրաստման հատուկ արարողություն, որը քրիստոնեական եկեղեցիներում կատարվում է որոշակի պարբերականությամբ և մեծ նշանակություն ունի եկեղեցու ներքին կյանքի շարունակականության ընդգծման առումով: Հայ եկեղեցում Ավագ Խորանի վրա օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում...

Տեառնընդառաջը  Հայ առաքելական եկեղեցու տոներից է, որն ունի հեթանոսական արմատներ, սակայն ժամանակի ընթացքում քրիստոնեացվել է՝ պահպանելով հեթանոսական ծեսերի սիմվոլիկ բնույթը: Հայ առաքելական եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է՝ ելնել Տիրոջն ընդառաջ։ Տարածված են նաև Տերընդեզ,...

Տասանորդը հավատացյալների կողմից իրենց եկամուտների տասներորդ մասի կամավոր նվիրատվությունն է եկեղեցուն: Հին Հրեաստանում տասանորդ են վճարել տաճարի սպասավորներին։ Հետագայում այն սկսվել է կիրառվել եկեղեցական հաստատություններում: Միջին դարերում տասանորդը մեծ բեռ էր գյուղացիության համար: Կրոնական հարկը հանդիսանում է իսլամի հավատքի հինգ սյուներից մեկը: Տասանորդը մեծ տեղ...

Վատիկանը պապական քաղաք-պետություն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ։ Հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թ. հատուկ հրովարտակով։ Կենտրոնը...

Սինագոգ — սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում Ք.ա. IV դարում և Եգիպտոսում Ք.ա. III դարում: 70 թ-ին հռոմեացիների կողմից Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր...