Սինագոգ
Սինագոգ — սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում Ք.ա. IV դարում և Եգիպտոսում Ք.ա. III դարում: 70 թ-ին հռոմեացիների կողմից Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ: Սինագոգը խորհրդանիշն է հրեա ժողովրդի ոչ միան կրոնական, այլ նաև էթնիկական միասնության և կարևոր տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր հրեայի կյանքում: