Հետ գնալ

Սուրբ

«Sacrum» լատիներենից թարգմանաբար՝ սուրբ։ Հնում այս տերմինով բնորոշում էին աստվածներին, աստվածայինը կամ տաճարի շուրջ կատարվող իրադարձությունները: 11-րդ դարից սկսած անգլերեն լեզվում սուրբ (holy) տերմինը ստացավ ամբողջական, չխաթարված, առողջ իմաստը:

Հետագայում այն սկսեց առավելապես օգտագործվել մաքրության, ազնվության, պարզության իմաստով ու վերագրվեց նաև մարդկանց՝ ի տարբերություն նախկինում միայն աստվածայինի հետ կապված բնորոշումների: Սուրբ են համարվում նաև առարկաները, որոնք օգտագործվում են հոգևոր-կրոնական նպատակներով:

Քրիստոնեական ընկալմամբ՝ սուրբը գոյաբանական և բարոյական բնութագրիչ է, որը ենթադրում է ներքին վերափոխում, աստվածային պատկերի վերականգնում, աստվածացում: Այս հասկացությունը կապված է փրկության վարդապետության հետ, երբ Քրիստոսի երկրորդ գալստյան շնորհիվ մարդիկ կարող են վերագտնել իրենց մաքրությունն ու սրբությունը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Տեղափոխվելով Մադինա՝ մարգարեն բոլորվին նոր կարգավիճակում է հայտնվում՝ ստանձնելով հոգևոր և աշխարհիկ առաջնորդի պարտականությունը։ Սկզբնական շրջանում նա նուրբ և զգույշ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հետ Մադինա տեղափոխված մահմեդականների՝ մոհաջեդների կարգավիճակը ամրապնդի։ Մարգարեի հաջորդ կարևորագույն քայլը առաջին մզկիթի կառուցումն էր՝ տեղացիների և...

Բուրվառը շղթաներից կազմված և մանր բոժոժներով զարդարված խնկարկելու սպասք է, որի մեջ դրվում է կրակն ու խունկը: Շղթաների վրա ամրացված փոքր բոժոժները, զանգակները բուրվառի շարժման ժամանակ երաժշտական ձայն են հանում: Բուրվառի հիմնական կառույցի մեջ դրվում է մի փոքր կրակ դրա վրա էլ խունկ, Բուրվառակրի շարժման...

Սրբոց դասը (տես նաև կանոնականացում) եկեղեցու կողմից հետմահու հոգևոր կամ ազգային գործիչներին հատուկ դասի կարգելն է համաձայն որի իրենց բարեպաշտ կյանքի կամ առանձնահատուկ արարքների շնորհիվ նրանք բարձրացել են երկինք ու դարձել միջնորդ մարդկանց ու աստծո միջև: Քրիստոնեական եկեղեցին սուրբ է համարում մարգարեներին, առաքյալներին, լուսավորիչներին, հանուն...

Մյուռոնօրհնեքը  մյուռոնի պատրաստման հատուկ արարողություն, որը քրիստոնեական եկեղեցիներում կատարվում է որոշակի պարբերականությամբ և մեծ նշանակություն ունի եկեղեցու ներքին կյանքի շարունակականության ընդգծման առումով: Հայ եկեղեցում Ավագ Խորանի վրա օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում...

Մյուռոնը հունարեն բառ է, որ ծագում է «օծել» արմատից և նշանակում է հեղուկ անուշահոտություն, հոտավետ յուղ կամ բույսից հոսող հյութ: Վաղ ժամանակներից մյուռոնը պատրաստվել է ձիթենու յուղի և տարբեր անուշահոտ համեմունքների խառնուրդից: Արևելքում տարածված էին նման յուղով կատարվող օծումները հատկապես սրբազան արարողությունների և տոնական միջոցառումների...

Զրույց Սաշիկ Սուլթանյանի հետ։ Ի՞նչ կրոն են դավանում եզդինենը։ Ո՞րն է նրանց սուրբ գիրքը, որո՞նք են հիմնական սրբավայրերը, տոները, ծեսերը։ Շփման գիծ — Եզդիները և նրանց կրոնը: Yezidis and their religion. from EPF Armenia on Vimeo.