Քավարան
Քավարանը կաթոլիկ դավանաբանության մեջ ներմուծված դոգմա է համաձայն որի անդրշիրիմյան կյանքում բացի դրախտից ու դժոխքից, գոյություն ունի նաև քավարան, որտեղ մահացածների հոգիները մաքրվում են նախքան դրախտ մտնելը:
Քավարանի մասին դոգման կաթոլիկ եկեղեցին ընդունել է 1545-1564թթ. Տրիդենտի (Տրիենտի) տիեզերաժողովում: Միջին դարերում քավարանի մասին դոգման հիմք հանդիսացավ հավատացյալների մեղքերին գումարով թողություն (ինդուլգենցիա) տալու համար, որով եկեղեցին հսկայական հասույթներ էր ստանում: Համաձայն այս դոգմայի՝ հանգուցյալի հոգու ճակատագիրը կախված էր ոչ միայն երկրային կյանքում մարդու վարքից, այլև ննջեցյալների հարազատների ու մերձավորների նյութական հնարավորություններից: