Հետ գնալ

Քահանա

Քահանան՝ արամեերենից kāhāna, Աստծո սպասավոր։ Քահանայությունը եկեղեցական աստիճան է, որն առկա է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Քահանայի եկեղեցական աստիճանը գործում էր դեռևս վաղ եկեղեցում: Քահանան քարոզում է, եկեղեցական արարողություններ ու ծեսեր է կատարում, մեղքերին թողություն տալիս և հավատացյալներին խրատում:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են պատարագի ընթացքում ձեռնադրությամբ եւ օծումով: Ամուսնացյալ քահանաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում քահանային հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր»:

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի (30985/96) Մեծ պալատի 26.10.2000-ի որոշումը Պրն. Հասանը 1992թ-ից Բուլղարիայի մուսուլմանական համայնքի ազգային առաջնորդն էր՝ գլխավոր մուֆթին: Համայնքի մեկ այլ անդամի հետ միասին բողոքել է, որ 1994-95թ. համայնքի ներսում համայնքի առաջնորդի ընտրության շուրջ ծագած վիճաբանությունից հետո իշխանությունները իր թեկնածությունը փոխարինել են...

Տերտերականները Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Տերտերականների ուղղությունը ձևավորվել է Ուկրաինայում XVII դարավերջին՝ 12 հնադավան վաճառականների կողմից: Այս ուղղության հետևորդներն իրենց հոգևոր գործունեության հիմքը համարում են պաշտամունքը և ծիսական պրակտիկան, որը հնարավոր չէր իրականացնել առանց հոգևոր դասի: Եվ քանի...

Վարդապետը (հուն. archimandrites` պարսպի ավագ) Հայ Առաքելական Եկեղեցում ոչ ամուսնացյալ քահանան  աբեղան, գիտական աշխատանք կատարելուց հետո կարգվում է վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է։ Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը և վարդապետական գավազանը (երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք)։ Վարդապետին...

Մոլոկանները 18-րդ դ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու անջատողական ազդեցիկ հոսանքներից մեկն է: Հերձվածը ձևավորվել է 18-րդ դ. 60-ական թվականներին՝ անջատվելով բավականին ազդեցիկ և կենսունակ մեկ այլ հերետիկոսությունից՝ «հոգևոր քրիստոնյաների» (դուխոբոր) համայնքից: Մոլոկանների հիմնադիրն է համարվում տամբովցի Սիմոն Ուկլեինը: Նրա հոգևոր ուսուցիչը եղել է հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից...

Հիսունականություն կամ պենտեկոստալիզմը 19-րդ դարավերջին բողոքականության ներսում ի հայտ եկած կրոնական շարժում է, որը ամենաարագ տարածվող կրոնական ուղղություններից է շնորհիվ իր տարաբաժանվածության ու ցանցային կառուցվածքի: Անվանումը կապված է Գործք Առաքելոց գրքում նկարագրված հոգեգալստյան հետ, երբ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո սուրբ հոգին կրակե լեզուների տեսքով...

Ծուխ – եկեղեցական-վարչական ստորին միավոր, որը կազմակերպվում է եկեղեցու և հոգևորականի՝ քահանայի շուրջ:  Կենտրոնը ծխական եկեղեցին է, որտեղ հավատացյալները բավարարում են իրենց հոգևոր պահանջմունքները: Մինչև 20-րդ դարի սկիզբը ծխական եկեղեցիները և քահանաները կատարել են ոչ միայն հոգևոր հովվի պարտավորություններ, այլ նաև՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, կազմակերպական...

Խոստովանություն – քրիստոնեական 7 խորհուրդներից է, որը կատարվում է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում: Հավատացյալը խոստովանում է կամ զղջում է իր մեղքերը քահանայի (խոստովանահոր) առաջ, որից հետո քահանան թողոթյուն է տալիս (ներում է) նրան Աստծո անունից: Ապաշխարանքի մասին ուսմունքը քրիստոնեական եկեղեցու վարդապետության մեջ կարևոր տեղ ունի,...