Մեղք
Մեղքը կրոնական պատվիրանների ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումն է, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելը։ Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հանցանք է պարունակում և հատուցման է տանում։
Մեղք ու զղջում հասկացությունները քրիստոնեական համակարգում կենտրոնական տեղ են գրավում: Մեղսավոր կարող են լինել գործն ու անգործությունը, խոսքը, միտքը, ցանկությունը և զգացմունքը։
Քրիստոնեության մեջ որպես մահացու մեղք է բնորոշվում այն գիտակցված և չապաշխարհված մեղքերը, որոնք մահվան են տանում մարդկային հոգին։ Նոր Կտակարանում չի ներվում միայն աստծո բարեգթության և սուրբ հոգու գոյության բացահայտ մերժումը։