Հետ գնալ

Մասունք

Մասունքը Քրիստոսի, աստվածածնի, սրբերի գործունեության հետ կապված տաբեր իրեր, առարկաներ են, ինչպես նաև սրբերի աճյունների տարբեր մասնիկներ: Մասունքների թվին են դասվում նշխարները. Քրիստոսի խաչափայտի տարբեր կտորներ, աստվածածնի ու Քրիստոսի հագուստի տարբեր մնացորդները և այլն: Մասունքների պաշտամունքը լայն տարածում ունի կաթոլիկության մեջ, որոշ եկեղեցիներ ու վանքեր դեպի իրենց են ձգում հավատացյալներին նրանցում պահվող սուրբ մասունքների շնորհիվ:

Պատկերահարգություն – պավլիկյանների կրոնական շարժման կողմից առաջադրված հարցերից ելնելով՝ Հայ Առաքելական եկեղեցին դեռևս 726թ. Մանազկերտի ժողովում պատասխանել էր պատկերամարտության ու պատեկապաշտության հարցերին՝ նշելով, որ ընդունում է պատկերահարգությունը, քանի որ պատկերները միայն միջոց են անպատկերելին պատկերացնելու համար: Հայ Առաքելական Եկեղեցում սրբապատկերները ընտրվում և ընդունվում են հատուկ...

Պագոդան բազմահարկ բուդդայական կամ հինդուիստական տաճար է, որտեղ տեղակայված են բուդդայական պանթեոնի աստվածների պատկերները և որտեղ անց են կացվում ծիսական արարողություններ: Երբեմն պագոդա են անվանում նաև սանդղախորշերը՝ շինություններ, որոնց պատերի մեջ պահվում են տարեբր սուրբ մասունքներ: Թաիլանդում, Բիրմայում, Շրի Լանկայում, Լաոսում, Քամբոջայում պագոդա են կոչում...

Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին...

Բապտիստական եկեղեցի կամ բապտիզմ (հուն.՝ baptizo – ընկղմում եմ ջրի մեջ) – 17-րդ դարի սկզբին առաջացած բողոքական ուղղություն, որը հիմնականում տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Առաջին բապտիստական եկեղեցին հիմնվել է Ամստերդամում 1609թ. անգլիացի Ջոն Սմիթի կողմից: Նա մերժեց երեխաների մկրտությունը և սկսեց մկրտել միայն մեծահասակներին:...

Անգլիկան եկեղեցի — բողոքական հիմնական ուղղություններից մեկը, որը Անգլիայի պետական եկեղեցին է: 1534թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկեղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբերությունները Վատիկանի հետ, բռնագրավվեցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները,...