Հետ գնալ

Խոստովանություն

Խոստովանություն – քրիստոնեական 7 խորհուրդներից է, որը կատարվում է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում: Հավատացյալը խոստովանում է կամ զղջում է իր մեղքերը քահանայի (խոստովանահոր) առաջ, որից հետո քահանան թողոթյուն է տալիս (ներում է) նրան Աստծո անունից:

Ապաշխարանքի մասին ուսմունքը քրիստոնեական եկեղեցու վարդապետության մեջ կարևոր տեղ ունի, քանի որ առանց ապաշխարանքի հնարավոր չէ փրկվել: Հայ առաքելական եկեղեցում մեղքերի թողությունը կրում է հավաքական-խմբակային բնույթ, չնայած ընդունելի է նաև անհատական խոստովանությունը: Խոստովանության ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում է Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, որտեղ նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։

Օգոստինականությունն ուսմունք է քրիստոնեական աստվածաբանության մեջ, համաձայն որի՝ Աստծո ճանաչողությունը հնարավոր է հավատի միջոցով, և աստվածայինի իմացությունը տրվում է միայն իռացիոնալ ճանապարհով: Օգոստինականության հիմնադիրն է միջնադարյան աստվածաբան Օգոստինոս Երանելին կամ Ավրելիոսը (354-430թթ.), որի ուսմունքը մի քանի դար շարունակ իշխում էր կաթոլիկ աստվածաբանության մեջ, իսկ հետագայում...

Անտերտերականներ – Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանության հոսանքներից մեկն է, որն առաջացել է 17-րդ դարում։ Մերժում է ուղղափառ եկեղեցու հիերարխիան ու քահանայության խորհուրդը: Անտերտերականները գտնում են, որ Նիկոն պատրիարքի ժամանակից սկսած (17-րդ դար) ուղղափառությունը հեռացել է ճշմարիտ հավատքից և օրինական հովիվների գոյությունը դարձել է անհնար:...