Իսլամ
Իսլամ (արաբ.՝ հնազանդություն) – համաշխարհային կրոններից է և առաջացել է 7-րդ դարում Արաբական թերակղզում Մուհամմեդ մարգարեի (մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզչության արդյունքում: Իսլամի դավանաբանությունը շարադրվում է սուրբ գրքում՝ Ղուրանում, որին լրացնում են սուրբ ավանդությունը՝ սուննան և Մուհամեդի կյանքի պատմությունները՝ հադիսները:
Իսլամի գլխավոր դավանանքը միակ աստծո՝ Ալլահի ընդունումն է, ով իշխում է մարդկանց վրա որպես երկնքի ու երկրի արարիչ: Մուսուլմանները հավատում են, որ Մուհամեդի միջոցով Աստված ուղարկել է նոր կրոնը՝ իսլամը իր ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը՝ վերջին աստվածային հայտնությունը:
Ըստ իսլամի դրույթների Մուհամմեդը աստծո վերջին առաքյալն է, նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը: Իսլամի դավանաբանության անկյունաքարերից են նաև հավատքը ահեղ դատաստանի, դրախտի ու դժոխքի, ինչպես նաև նախախնամության նկատմամբ:
Աշխարհում ամեն ինչ կախված է Ալլահի կամքից ու Ալլահի բարեգթությանը արժանանալու համար յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է պահել կամ կատարել հավատքի հին սյուները՝ ա) վկայություն (շահադահ), երբ մուսուլմանը պետք է հայտարարի, որ չկա աստված Ալահից բացի և Մուհամեդն է նրա մարգարեն, բ) սալյաթ՝ հինգանգամյա աղոթք ամեն օր, գ) զաքաթ՝ խնայողությանների 2.5%-ը աղքատներին բաշխելը, դ) սաում՝ Ռամադան ամսին ծոմապահություն օրվա այն ժամերին, քանի դեռ լուսավոր է, ե) հաջ՝ ուխտագնացություն դեպի իսլամական սուբր քաղաք Մեքքա կյանքում առնվազն մեկ անգամ: Իսլամի մեջ գոյություն ունեն երկու հիմնական ուղղություններ՝ շիիզմ և սուննիզմ: Իսլամն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: