Հետ գնալ

Հոգևորականություն

Հոգևորականությունը կրոններում հոգևոր սպասավորների կամ նվիրապետների դասն է, որոնք կոչված են նպաստելու մարդու հոգևոր պահանջմունքների բավարարմանը, իսկ որոշ կրոններում՝ նաև միջնորդ օղակ հանդիսանալ մարդու և աստծո միջև: Քրիստոնեական ավանդական ուղղություններում հոգևորականները բաժանվում են կուսակրոնների և ամուսնացյալների (ուղղափառության մեջ՝ սև և սպիտակ հոգևորականների):

Որոշ քրիստոնեական եկեղեցիներում կան նվիրապետական կարգեր, որոնք չկան այլ եկեղեցիներում, օրինակ՝ կարդինալները կաթոլիկ եկեղեցում: Հայ առաքելական եկեղեցում եպիսկոպոսը բարձրագույն նվիրապետական կարգն է, իսկ այդ կարգի բարձրագույն աստիճանը՝ կաթողիկոսը: Աշխարհականները հոգևորական են դառնում ձեռնադրության և սուրբ Հոգու շնորհով:

Տեղական ժողովը ինքնանկախ քրիստոնեական եկեղեցու հոգևորականության (հիմնականում՝ բարձրաստիճան) համագումար է, որը հրավիրվում է որոշակի պարբերականությամբ և որտեղ քննարկվում են տեղական նշանակության տարբեր հարցեր: Ուղղափառ եկեղեցական համակարգում տեղական ժողովը օժտված է բարձրագույն օրենսդրական մարմնի իրավունքներով, որին մասնակցում է նաև սպիտակ հոգևորականությունը:

Դուխոբորներ – 18-րդ դարում Ռուսաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում առաջացած կրոնական հոսանք, որոնք չեն ընդունում հոգևորականությունը, տաճարները, սրբապատկերները, խաչը, խորհուրդները, պասերը, կուսակրոնությունը և այլն: Նրանք իրենց հավատքը հիմնում են «Կենդանի գրքի» վրա, որը բանավոր ավանդությունն է: Այն իրենից ներկայացնում է հարց ու պատասխաններ, սաղմոսներ, հմայություններ:...

Բահաիզմ – 19-րդ դարի կեսերին Իրանում սկզբնավորված կրոն է, որի հիմնադիրն է Միրզա Հոսեյն Ալի Նուրին կամ Բահա Ալլան կամ Բահաուլլան: Բահաիզմը հավատքի առանցքը Բահա Ալլահի ու նրա նախորդ Բաբի Աստծո մարմնավորումները լինելու մեջ է, որի էությունը բացարձակ անիմանալի է: Բահա Ալլան իրեն դասում էր...