Հետ գնալ

Համբարձում

Համբարձում (լատ.՝ ascensio) – քրիստոնեական տոն, որը նշվում է Հարության կամ Զատկի տոնից հետո 40-րդ օրը, երբ, ըստ եկեղեցական ուսմունքի, հարություն առած Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք:

Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը)։ Համբարձման տոնի ակունքները գտնվում են հին փյունիկացիների, հին հույների, հռոմեացիների կրոններում և կապվում է մեռնող և հարություն առնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարների հետ։

Կիրակի օրերին կատարվող եւ Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը խորհրդանշող քրիստոնեական գլխավոր արարողությունը կոչվում է պատարագ՝ հուն.՝ lietourgia-ժամերգություն։ Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր...

Բաբիզմ (արաբ.՝ դարպաս) – 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շիրազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջնորդ աստծո և մարդկանց  միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բեյան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր հայտնությունը նոր հայտնութենական գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլամում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմինները  ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը: