Հետ գնալ

Եկեղեցի

Եկեղեցի (հուն.՝ ecclesia – համայնք, ժողովատեղի) եկեղեցին քրիստոնեական կրոնի հետևորդների կազմակերպված համայնքն է կամ հավաքատեղին: Եկեղեցի է կոչվում նաև այն շինությունը, որտեղ տեղի են ունենում քրիստոնյաների հավաքները, ծիսակատարությունները, պաշտամունքը: Առաջին դարերում քրիստոնյաները հավաքվում էին քարանձավներում, տներում, որոնք ևս եկեղեցի էին համարվում: Եկեղեցի տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերին: Եկեղեցու հիմնական բաղադիրչներն են համայնքը, դավանդաբնությունը, պաշտամունքը, խորհուրդները, եկեղեցական կազմակերպությունը:

Եկեղեցում գործում են նորմերի, կանոնների, բարոյականության, իրավունքների համակարգ, որոնց օգնությամբ կարգավորվում է հավատցյալների վարքն ու ամենօրյա գործունեությունը: Քրիստոնեական պատկերացումներով «եկեղեցին Քրիստոսի մարմինն է», իսկ հավատացյալները՝ նրա անդամները: Եկեղեցու հիմնական գործառույթը Աստծո և մարդկանց միջև կապի ապահովումն է՝ եկեղեցու սպասավորների միջոցով:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է և համարում է իր...

Զրույց Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ: Ովքե՞ր են ասորիները, որտեղի՞ց են սերում, որտե՞ղ են ապրում այսօր, ի՞նչ լեզվով են խոսում, ի՞նչ կրոն են դավանում։ Դիտեք մեր ծրագիրը ասորիների և ասորական եկեղեցու մասին։ Ասորիները և ասորական եկեղեցին։ Զրույց Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ։ Assyria from EPF Armenia on...

Զրույց կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Հաղորդումը ՀԱԵ կառուցվածքի, երկու կաթողիկոսությունների՝ Էջմիածնի և Անթիլիասի հարաբերությունների, դրանց տարբերությունների և նմանությունների մասին է։ Հայ Առաքելական Եկեղեցի՝ Էջմիածին և Անթիլիաս: Armenian Apostolic Church (AAC): Ejmiadzin an from EPF Armenia on Vimeo.

Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ Ի՞նչ գիտեք Հայ Ավետարանական Եկեցեղու, նրա անցյալի և ներկայի մասին, որո՞նք են զուգահեռները Եվրոպական բողոքական և հայ ավետարանական շարժումների միջև։ Հայ Ավետարանական Եկեղեցի։ Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ from EPF Armenia on Vimeo.

Նազենի Ղարիբյան, հայագետ, հրապարակախոս: Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է...