Հետ գնալ

Դուալիզմ

Դուալիզմ – երկու հակադիր սկիզբների՝ հոգևոր

ու նյութական, չարի ու բարու, տեսանելի ու անտես

աշխարհների գոյությունը ընդունող կրոնափիլիսոփայական

ուսմունքների առանձնահատուկ գիծ: Դուալիստական

ընդգծված կրոնական համակարգ է զրադաշտականությունը,

որտեղ պայքարում են բարի ու չար աստվածները՝ Ահրիմանն

ու Ահուրա Մազդան: Դուալիստական համակարգ էր գնոստիկյանը՝

Դեմիուրգ-արարիչ ու Գերագույն բարի աստվածների հակադրությամբ:

Մոնիզմը փիլիսոփայական համակարգ է, ըստ որի ֆիզիկական և հոգեկան բոլոր երևույթները, մատերիան (նյութ) և ոգին ծագում են մեկ սկզբունքից։ Մոնիզմն իր գաղափարաբանությամբ հակադրվում է դուալիզմին։

Զրադաշտականություն – հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը: Նրա գրչին են վերագրում զրադաշտականների սուրբ գիրքը՝ «Ավեստայի» հնագույն մասը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը...