Բուդդա
Բուդդա (սանսկրիտ՝ buddha – պայծառացած, իմաստնացած) –բուդդայականության մեջ բացարձակ կատարելության հասած եւ ուրիշներին փրկության ուղին ցույց տվող անձ: Բուդդա են անվանում ք.ա. 567թ-ին ծնված բուդդայականության հիմնադիր համարվող Սիդհարթա Գաուտամա Շաքիա Մունի Տատհագատանին։ Նրա թագավոր հայրը մարգարեությանը հետևելով մեկուսացրել էր իր որդուն արտաքին աշխարհից ու պարուրել աշխարհիկ վայելքներով: Մի անգամ, երբ 29-ամյա Սիդհարթայի որդին դուրս է գալիս պալատներից, տեսնում է կյանքի դժվարությունները, հանդիպում բորոտի, զառամյալ ծերունու եւ մահվան։ Որոշում է կայացնում լքել հայրական տունն ու գտնել ճշմարտությունը:
Չքավոր ճգնակյացի հետ հանդիպումը փոխում է արքայազնի ողջ մտածողությունը։ Նա որոշում է գտնել կյանքի իմաստը: Թափառական կյանքի վեց տարիներից հետո՝ 35 տարեկան հասակում նա դառնում է բուդդա՝ լուսավորված: 45 տարի շարունակ նա քարոզում է իր ուսմունքը՝ լուսավորության հասնելու ուղին, որի արդյունքում հիմնվել են բուդդայական համայնքները՝ սանգհաները: Հասնելով նիրվանայի՝ հավերժական հանգստության վիճակի, 80 տարեկան հասակում Հնդկաստանի Կուշինագար քաղաքում մահանում է։