Հետ գնալ

Բողոքականություն

Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին Լյութերը (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին Վիտենբերգ եկեղեցու պատին փակցրեց իր 95 հայտնի թեզիսները: Բողոքականությունը մերժում է եկեղեցու՝ որպես աստծո ու մարդկանց միջև միջնորդական առաքելությունը, քարոզում է միայն հավատքով փրկագործության ուսմունքը, մերժում է սրբերի, հրեշտակների, սրբապատկերների, մասունքների պաշտամունքը և էականորեն բեռնաթափել է ծիսապաշտամունքային համակարգը:

Բողոքականության հիմնական ուղղություններն են լյութերականությունը, կալվինականությունը, անգլիկանությունը: Հետագայում առաջացան մեթոդիստները, պրեսբիտերները, միաբանականները, բապտիստները, ադվենտիստները, հիսունականները և այլն: 1948թ. բողոքական եկեղեցիների նախաձեռնությամբ ստեղծվեց եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը մեծ դեր է կատարում ընդհանրական քրիստոնեական ընտանիքում:

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝...

Ռեֆորմացիա (լատ. reformatio՝ ուղղում, վերականգնում) – 16-17-րդ դարերում եվրոպական շատ երկրներում առաջացած սոցիալ-քաղաքական, կրոնամշակութային շարժում, որն ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության ու արատավոր գործելակերպի դեմ: Ռեֆորմացիոն շարժման արդյունքում Եվրոպայում ձևավորվեց բողոքականությունը, որի սկզբնավորողն ու առաջամարտիկը դարձավ նախկին կաթոլիկ վանական Մարտին Լյութերը (1483-1546թթ.)՝ չնայած...

Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային (ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը, սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ) համերաշխության եզրեր գտան  մեթոդիստական թևի եկեղեցիների (Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում: