Հետ գնալ

Ավետարան

Ավետարան (հուն.՝ euaggelion – բարի լուր) – վաղ

քրիստոնեական գրավոր հուշարձաններ Հիսուս

Քրիստոսի երկրային կյանքի մասին: Գիտությանը

հայտնի են մոտավորապես 30 տարբեր ավետարաններ,

որոնցից միայն 4 են ներառվել նոր կտակարանային

կանոնում (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես),

իսկ մնացած գրքերը եկեղեցու կողմից համարվում են

պարականոն գրքեր: Քրիստոնեական աստվածաբանությունը

այդ ավետարանների մի մասը համարում է գնոստիկյան գրքեր:

Կանոնում ներառված առաջին երեք ավետարանները համարվում

են սինոպտիկ ավետարաններ, քանի որ դրանց բովանդակությունը

նման է իրար: Հովհանու ավետարանը համարվում է

աստվածաբանական ավետարան, որն իր ոճով ու բովանդակությամբ

տարբերվում է մյուս երեքից: Կանոնի մեջ մտած ավետարաններից

առաջինը համարվում է Մարկոսի ավետարանը, Մատթեոսի

ավետարանը ուղղված է հրեաներին, իսկ Ղուկասինը՝ հեթանոսներին:

Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ Ի՞նչ գիտեք Հայ Ավետարանական Եկեցեղու, նրա անցյալի և ներկայի մասին, որո՞նք են զուգահեռները Եվրոպական բողոքական և հայ ավետարանական շարժումների միջև։ Հայ Ավետարանական Եկեղեցի։ Զրույց Հարութ Ներսեսսյանի հետ։ from EPF Armenia on Vimeo.

Հայ ավետարանական եկեղեցի – հիմնվել է 1846թ. հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում` Հայ առաքելական եկեղեցուց հեռացած մի շարք մարդկանց ջանքերով: Այն պատկանում է բողոքական եկեղեցիների ընտանիքին՝ իր ուրույն դավանանքով ու պաշտամունքով: 19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։...