Հետ գնալ

Շեյխ

Շեյխը (արաբ.՝ ծերունի, տոհմի ավագ) իսլամում դերվիշական ուխտի կամ այլ կազմակերպության ղեկավարն է, պատվավոր կոչում մուսուլման հոգևորականության համար: Արաբական երկրներում շեյխ են կոչվում տոհմի կամ ցեղի գլխավորին, համայնքի ավագին:

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում։ Ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայությունում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ 9-րդ դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի` աստված գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր...