Պատարագ
Կիրակի օրերին կատարվող եւ Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը խորհրդանշող քրիստոնեական գլխավոր արարողությունը կոչվում է պատարագ՝ հուն.՝ lietourgia-ժամերգություն։ Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից խորհրդավոր ընթրիքի ժամանակ։
Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից Համբարձում և Հոգեգալուստ։ Դրանք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։ Պատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը՝ Եդեսիայի առաջին եպիսկոպոսը։ Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը։