Հետ գնալ

Իսլամ

Իսլամ (արաբ.՝ հնազանդություն) – համաշխարհային կրոններից է և առաջացել է 7-րդ դարում Արաբական թերակղզում Մուհամմեդ մարգարեի (մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզչության արդյունքում: Իսլամի դավանաբանությունը շարադրվում է սուրբ գրքում՝ Ղուրանում, որին լրացնում են սուրբ ավանդությունը՝ սուննան և Մուհամեդի կյանքի պատմությունները՝ հադիսները:

Իսլամի գլխավոր դավանանքը միակ աստծո՝ Ալլահի ընդունումն է, ով իշխում է մարդկանց վրա որպես երկնքի ու երկրի արարիչ: Մուսուլմանները հավատում են, որ Մուհամեդի միջոցով Աստված ուղարկել է նոր կրոնը՝  իսլամը իր ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը՝ վերջին աստվածային հայտնությունը:

Ըստ իսլամի դրույթների Մուհամմեդը աստծո վերջին առաքյալն է, նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը: Իսլամի դավանաբանության անկյունաքարերից են նաև հավատքը ահեղ դատաստանի, դրախտի ու դժոխքի, ինչպես նաև նախախնամության նկատմամբ:

Աշխարհում ամեն ինչ կախված է Ալլահի կամքից ու Ալլահի բարեգթությանը արժանանալու համար յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է պահել կամ կատարել հավատքի հին սյուները՝ ա) վկայություն (շահադահ), երբ մուսուլմանը պետք է հայտարարի, որ չկա աստված Ալահից բացի և Մուհամեդն է նրա մարգարեն, բ) սալյաթ՝ հինգանգամյա աղոթք ամեն օր, գ) զաքաթ՝ խնայողությանների 2.5%-ը աղքատներին բաշխելը, դ) սաում՝ Ռամադան ամսին ծոմապահություն օրվա այն ժամերին, քանի դեռ լուսավոր է, ե) հաջ՝ ուխտագնացություն դեպի իսլամական սուբր քաղաք Մեքքա կյանքում առնվազն մեկ անգամ: Իսլամի մեջ գոյություն ունեն երկու հիմնական ուղղություններ՝ շիիզմ և սուննիզմ: Իսլամն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը:

Աղբյուրը՝ www.boon.am Ութերորդ դարից բանավոր մշակույթը գրավոր մշակույթի վերածելու նոր միտում է առաջանում, որը կապված է մտածելակերպի փոփոխության հետ: Ումմայի կտրուկ ընդլայնման հետևանքով նոր վարքագիծ մշակելու անհրաժեշտություն է ծագում: Առաջանում են պատժի և խրախոսանքի հետ կապված էթիկական մի շարք դրույթներ: Առաջանում են ադաբի՝ կիրթ, դաստիարակված լինելու...

Աղբյուրը՝ www.boon.am  Իսլամագգիտություն. Դավիթ Հովհաննիսյան-Ներածություն Իսլամի մասին խոսակցությունն սկսելուց առաջ պիտի պատկերացնենք, թե ինչ պայմաններում ձևավորվեց այդ կրոնը։ Ի՞նչ միջավայրից դուրս եկավ այդ կրոնի մարգարեն՝ Մուհհամադը, և փորձենք հասկանալ, թե այս գոնոթեիստական համակարգը, ինչից ծնվեց: Դրա համար մի քիչ պետք է խոսել արաբական թերակղզու մասին,...

Պետք է ավելի շատ խոսել արժեքների ու մշակույթների միջև եղած հարաբերությունների մասին, օրինակ՝ կա մի հանրույթ, որի արժեքը որոշակի է և ընկալվում է դրական՝ պլյուս նշանով, մյուս հանրության տեսանկյունից այդ նույն արժեքը շատ տարբեր՝ մինուս նշան ունի: Առանձնացվում է երկու հիմնական դպրոց, մեկն ասում է,...

Մասնակիցներ` արաբագետ Հայկ Քոչարյան, պարսկագետ Աննա Գևորգյան, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյան, կառավարման խորհրդատու Վահե Բալուլյան, ճանապարհորդ Սարգիս Ներսիսյան: Article 27. Christianity and Islam. (April 9, 2013) from EPF Armenia on Vimeo.

Զրույց իրանագետ Աննա Գևորգյանի հետ։ Արդյո՞ք տարածված կարծրատիպերն իսլամադավան կանանց մասին համապատասխանում են իրականությանը։ Ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիները իսլամի մասին։ Ինչպե՞ս են ապրում կանայք մեր հարևան Իրանում։ Կինը և իսլամը։ Զրույց իրանագետ Աննա Գևորգյանի հետ։ Women and Islam. Talk with Anna Ge from EPF...

Զրույց արևելագետ Հայկ Քոչարյանի հետ։ Ի՞նչ է կատարվում այս օրերին Իրաքում և Սիրայում։ Ովքե՞ր են իրենց “Իսլամական պետություն” անվանողները։ Ի՞նչ բան է ումման և ինչո՞վ է իսլամկան աշխարհընկալումը տարբերվում քրիստոնեականից։ Քաղաքական իսլամ։ Զրույց արևելագետ Հայկ Քոչարյանի հետ։ Political Islam. Talk with from EPF Armenia on...

Զրույց իսլամագետ Տաթևիկ Մկրտչյանի հետ։ Ո՞րն է շիայական և սունիական իսլամի տարբերությունը։ Ի՞նչ բան է իմամաթը։ Ո՞վ պետք է ղեկավարի շիական համայնքը մահդիի թաքնված լինելու պարագայում։ Շիական իսլամ։ Զրույց իսլամագետ Տաթևիկ Մկրտչյանի հետ։ Shia Islam. Talk with Tatevik from EPF Armenia on Vimeo.

Զրույց արևելագետ Նաիրա Սահակյանի հետ։ Որո՞նք են սունիական իսլամի առանձնահատկությունները, ինչո՞ւ այլևս գոյություն չունի խալիֆա և արդյո՞ք իսլամական աշխարհը զարգացման հետընթացի ճանապարհ է բռնել։ Սունիական իսլամ։ Զրույց արևելագետ Նաիրա Սահակյանի հետ։ (Sunni Islam. Discourse w from EPF Armenia on Vimeo.

Զրույց պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ զրույցում։ Արդյո՞ք արդի աշխարհում գոյություն ունի քաղաքակրթական և մշակույթային խզում։ Ո՞րն է քրիստոնեության և սունիական իսլամի հիմանական տարբերություններից մեկը։ Ի՞նչ բան է, ի վերջո, հանդուրժոկանակությունը։ Հանդուրժողականություն և Իսլամ: Զրույց պրոֆեսոր Հովհաննիսյանի հետ from EPF Armenia on Vimeo.