Հուդայականություն
Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ:
Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում է չորս շրջանների՝ աստվածաշնչական, հելլենիստական, թալմուդական կամ ռաբիական և բարենորոգչական: Հուդայականության կազմակերպական կառույցը սինագոգն է, իսկ հոգևոր դասը՝ ռաբիները: Հուդայականության հիմքում Յահվեի պաշտամունքն է, ով ուխտ կնքեց նախահայր Աբրահամի հետ ու նրանց տարավ խոստացված երկիր: Մարգարեությունների համաձայն տեղի է ունենալու մեսիայի գալուստը, որը պետք է հաստատի Իսրայելը որպես գերհզոր տերություն:
Հրեաների համար մեծ նշանակություն ունի Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարը, որի հռոմեացիների կողմից ավերվելուց հետո, մնացել է միայն հյուսիսային պատը կամ «Լացի պատը»: Հուդայականության համակարգում կարևոր նշանակություն ունեն մի շարք ծիսակատարություններ, մասնավորապես թլպատությունը, որով երեխային նվիրաբերում է տաճարին նրա ծնունդից ութ օր անց: Հուդայականությունը ունի երկու մեծ հիմնական ուղղություններ՝ քարաիմականություն և հասիդականություն: