Հետ գնալ

Խորան

Խորան – խորան է անվանվում քրիստոնեական եկեղեցու այն մասը, որտեղ տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն՝ ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը՝  կիսաշրջանաձև ելուստը։ Խորանի՝  կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը գալիս է վաղ քրիստոնեական եկեղեցու շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրից։ Հայոց վաղ քրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։

Խորան են կոչվում նաև Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։ Հյուսիսային պատի տակ գտնվում է սեղանը, որտեղ հաղորդության համար հացն ու գինին են օրհնվում:

Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեական պաշտամունքի ժամանակավոր տաճար։

Ավագ սեղան – խորանի վրա տեղադրված այն սեղանն է, որի առջև հոգևորականը կատարում է պաշտամունքի արարողությունը: Պատարագի ժամանակ ավագ սեղանի վրա «պատրաստվում» են անթթխմոր հաց և անապակ գինի հավատացյալներին հաղորդություն տալու համար: Կաթոլիկ եկեղեցիներում ավագ սեղանը դրվում է եկեղեցու միջնամասում՝ ոչ բարձր տեղ:

Մանրանկարչությունը (ֆր.՝ miniature, իտալ.՝ miniatura, լատ.՝ minium-ծիրանի պիգմենտ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները), ոչ տպագիր գրքի պատկերազարդումը, կերպարվեստի ստեղծագործությունն է, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։ Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի ծաղկումն է, գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարները, ջրաներկերով կամ...

Մյուռոնօրհնեքը  մյուռոնի պատրաստման հատուկ արարողություն, որը քրիստոնեական եկեղեցիներում կատարվում է որոշակի պարբերականությամբ և մեծ նշանակություն ունի եկեղեցու ներքին կյանքի շարունակականության ընդգծման առումով: Հայ եկեղեցում Ավագ Խորանի վրա օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում...

Արշալույս Մղդեսյան Կրոնական փոքրամասնությունների խնդիրը նուրբ, զգայուն եւ հետաքրքիր թեմա է: Այն շոշափում է հասարակության կրոնական զգացմունքները, եւ պետք է չափազանց զգույշ լինել դրանց առնչվելիս: Երբ նոր էի սկսել անդրադառնալ այս խնդիրներին, թեման միաժամանակ ծանոթ եւ անծանոթ էր թվում ինձ: Մի կողմից՝ ծանոթ էի Հայ...

Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի – բողոքականոության հիմնական ճյուղերից մեկը, որը հիմնադրել է Ժ. Կալվինը (1509-1564թթ.) ժնևում: Կալվինականության առանձնահատկությունը նախախնամության դավանանքի ընդունումն է, որի համաձայն՝ մարդու ճակատագիրը մինչև իր ծնունդը կանխորոշված է: Կալվինականությունը խորը քննադատության ենթարկեց կաթոլիկության ճոխ ծիսակարգն ու պաշտամունքը, եկեղեցում վերացրեց խորանը, սրբապատկերները, խաչերն...

Կաաբա կամ Կաաբի տաճար (արաբ.՝ խորանարդ) – Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող համաիսլամական սրբատեղի: Այն ուղղանկյուն, սև քարից տաճար է, որը մինչև Մուհամեդ մարգարեի քարոզչությունը եղել է արաբական հեթանոսական հավատալիքների սրբատեղի։  Մուհամեդի քարոզչության ու Մեքքայի գրավումից հետո նրան նոր իմաստ հաղորդվեց, ու այն դարձավ իսլամի...

Խաչ – քրիստոնեական կարևոր սիմվոլ, որը  խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչվելը և նրանով մարդկությանը նախամեղքից փրկելը: Վաղ հավատալիքներում և մի շարք այլ կրոններում խաչը հանդիսանում էր արևի խորհրդանիշը: Բուդդայականները խաչը պատկերում էին իրենց հմայիլների մեջ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ընդունում են ուղղափառները, կաթոլիկները, լյութերականները։  Որոշ...

Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է, որտեղ գտնվում են եկեղեցու գլխավոր սրբությունները և  Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: Պաշտոնական անվանումն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնական՝ Ս. Էջմիածնի մայր տաճարը, որը, համաձայն ավանդության, կառուցվել է Տրդատ թագավորի ու Գրիգոր Լուսավորչի կողմից...