Հետ գնալ

Հինդուիզմ

Հինդուիզմ — պատկերացումների և ծիսապաշտամունքային արարողությունների ամբողջություն է, որն առաջացել է Հարավային Ասիայում և այսօր տարածված է հիմնականում Հնդկաստանում (բնակչության 83%), ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Բանգլադեշում և Հարավ-արևելյան Ասիայի այլ երկրներում:

Հինդուիզմի հետևորդների թիվն այսօր հասնում է մոտ 1 մլրդ.-ի: Հինդուիզմը (սանսկրիտ.` սանատանա դհարմա) աշխարհի ամենահին և ազդեցիկ բազմաստվածային կրոններից է: Այս կրոնի անվանումն առաջացել է Ինդոս գետի դեռևս Ավեստայում փաստված Սինդհու իրանական անվանումից, որը հետագայում դարձել է ոչ միայն երկրի անվանում, այլև այն բնակեցրած ժողովուրդների ընդհանրական անուն:

Իբրև կրոնական ֆենոմեն` հինդուիզմը առանձնանում է բարդությամբ և հակասականությամբ, խճճվածությամբ ու քաոսայնությամբ: Պատմամշակութային լուրջ խնդիր է նույնիսկ «հինդուիզմ» տերմինի սահմանումը: Իր պատմության մի քանի հազարամյակների ընթացքում հինդուիզմը ձևավորվել է իբև կրոնափիլիսոփայական ուսմունքների և դիցաբանական պատկերացումների սինթեզ:

Հինդուիզմը ոչ միայն և ոչ այնքան համարվում է կրոն, որքան կենսակերպ և վարքագծի ամբողջական չափանիշ: Հինդուիզմում չկա միասնական ուսմունք, քանի որ այն տարբեր ուսմունքների, հավատալիքների միավորում է: Հինդուիզմը չի ունեցել և առ այսօր չունի ամբողջական կազմակերպություն (քրիստոնեական եկեղեցու նմանությամբ)` ոչ տեղական և ոչ էլ համահնդկական մասշտաբով: Հնդկաստանում կառուցված պաշտամունքային տաճարները ինքնուրույն կառույցներ են և չեն ենթարկվում կրոնական աստիճան ունեցող որևէ գերագույն անձի:

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։ 1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։ Սովետական պետության համար, ըստ հենց...

Հեթանոսություն – կրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։ Հեթանոսական կրոնը ներկայանում է ազգակցական-արյունակցական կապի մեջ գտնվող, որոշակի որակներով, հատկանիշներով ու գործառույթներով օժտված աստվածությունների մասին պատկերացումների տեսքով, որոնց մասին առասպելներն ու լեգենդները...

Կարմա (սանսկ.՝ գործք, հատուցում) – հոգիների վերամարմնավորումը ցույց տվող հասկացություն հնդկական կրոնների մեծամասնությունում: Այս ուսմունքի համաձայն՝ մահից հետո մարդու հոգին տեղափոխվում է այլ մարմին: Մարդու կենսագործունեությունը այս կյանքում որոշում է նրա վերածնության ձևը ապագայում: Բրահմայականության մեջ և հինդուիզմում կարման որոշվում էր կաստայական կանոններին հետևելով կամ...