Հետ գնալ

Հեդոնիզմ

Հեդոնիզմ — բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Ըստ այդմ հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը: Հեդոնիզմը ձևավորվել է հին հունական կիրենիկների և Էպիկուրի փիլիսոփայության արդյունքում։

Էվդեմոնիզմ – բարոյական մեթոդաբանական սկզբունք, որը մոտ է հեդոնիզմին: Բարոյականության գլխավոր չափանիշ և մարդու բարոյական վարքի հիմք է համարվում երջանկության ձգտումը: