Դրախտ
Դրախտն ըստ կրոնական պատկերացումների արդար մարդկանց ու հավատցյալների մահից հետո հավիտենական երանության վայրն է, որին արժանանում են կենդանության օրոք աստվածային օրենքներին հետևողները:
Քրիստոնեական դրախտը առավել վերացական և իռացիոնալ գաղափար է, մինչդեռ իսլամում դրախտը առավել նյութական է ու հավատացյալներին խոստացվում է իրական ու ռացիոնալ երկրային բարիքներ երկնքում: