Սովորենք՝ խաղալով:Ստուգիր գիտելիքներդ՝ պատասխանելով լրագրողական և կրոնագիտական հարցաշարերի հարցերին:
Լրագրողական հարցաշար
Ինչպես կվարվեք դուք
1 / 8
Եթե ձեզ առաջարկեին կրոնական թեմաներով այս չորս նկարները, դրանցից ո՞րը կօգտագործեիք առանց երկմտելու։
2 / 8
Խմբագրությունը ոստիկանությունից հաղորդագրություն է ստանում այն մասին, որ քաղաքի պուրակներից մեկում ծեծկռտուք է եղել մի խումբ երիտասարդների եւ կրոնական գրականություն առաջարկող երկու քաղաքացու միջեւ: «Կրոնական քարոզչությամբ» (սա հաղորդագրության ձեւակերպումն է) զբաղվողները բերման են ենթարկվել, նրանց գրականությունն առգրավվել է, իսկ «քարոզիչների» դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան՝ հասարակական կարգը խանգարելու եւ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար:Ձեր գործողությունները.
3 / 8
Ինքնասպան է եղել 45-ամյա մի տղամարդ: Այլ լրատվամիջոցներ նշում են, թե ինքնասպանը «X» կրոնական կազմակերպության անդամ է:Պետք է արդյո՞ք լուրի մեջ հիշատակել դա.
4 / 8
Տրված տեքստի համար ընտրեք վերնագիր 4 հնարավոր տարբերակից
Սեւան քաղաքում «Եհովայի վկաների» անդամ Արման Թորոսյանի կողմից իր ծնողների դաժան սպանությունն իսկապես ահասարսուռ էր, եւ Հայաստանի ողջ բնակչությունը ցնցված էր: Խմբագրությունը երեկ ստացավ Հայաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հայտարարությունը: Նշելով, որ իրենք եւս ցնցված են այդ «սարսափելի» հանցագործությունից՝ վերոնշյալ կազմակերպությունը հերքում է Արման Թորոսյանի պատկանելությունը եւ անգամ որեւէ առնչությունը «Եհովայի վկաների» հետ՝ «բացարձակ անհիմն եւ սուտ տեղեկություններ տարածելու», «անպատասխանատու», «ոչ պրոֆեսիոնալ» մոտեցման մեջ մեղադրելով Հայաստանի լրատվամիջոցներին: Ինչը, ըստ նրանց, «արատավորում է ամբողջ աշխարհի «Եհովայի վկաների» բարի անունը, պատիվը եւ արժանապատվությունը»: Ըստ այդ հայտարարության, պարզվում է, որ «Եհովայի վկաները» հայտնի են որպես ծնողների եւ մերձավորի նկատմամբ խոր հարգանք տածող մարդիկ, ովքեր կյանքը թանկ են գնահատում»:
5 / 8
Դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասը սկսվում է «Հայր մեր» աղոթքով: Ձեզ հայտնի է դարձել, որ երկու աշակերտ, որ աթեիստ ծնողների զավակ են, հրաժարվում են աղոթելուց, ինչի պատճառով պատժվում են:
6 / 8
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչն ասուլիս է տալիս, որտեղ փաստեր է ներկայացնում իր բառերով ասած «աղանդների քայքայիչ գործունեության» մասին: Անգամ լուսանկարներ է ցուցադրում: Ձեզ հանձնարարված է լուսաբանել ասուլիսը: Խմբագիրն էլ պարտադրում է միայն եկեղեցու տեսակետը ներկայացնել եւ այլ նյութ չի ուզում:
7 / 8
Ձեզ առաջարկում են հրապարակել Մուհամմադ մարգարեի, Քրիստոսի, Բուդդայի, Եհովա աստծո ծաղրանկարները մեկ համարում։ Եթե խմբագրության համար դուք որոշում ընդունեիք, ինչպե՞ս կվարվեիք
8 / 8
Ձեզ հանձնարարված է լուսաբանել «Եհովայի վկաների» այլընտրանքային ծառայության ընթացքը: Մեկնելով ծառայության վայր՝ հայտնաբերում եք, որ նրանցից մեկը ձեր նախկին համադասարանցին է, որին արդեն մի քանի տարի չէիք տեսել:Ձեր գործողությունները.
Your score is
Վերսկսել հարցաշարը
Կրոնագիտական հարցաշար
Ստուգիր գիտելիքներդ
1 / 20
Ո՞ր եկեղեցու հետևորդներին են անվանում մորմոններ:
2 / 20
Ո՞ր քաղաքում է եպիսկոպոս օծվել Գրիգոր Լուսավորիչը:
3 / 20
Ո՞ր Տիեզերական ժողովին Հայ եկեղեցին չի միացել:
4 / 20
Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում հանդիսանում է պետակա՞ն կրոն, թե՞ ոչ:
5 / 20
Նշված անուններից ո՞ր մեկը նշված չէ Հին Կտակարանում որպես Աստծո անուններից մեկը:
6 / 20
Ո՞րն է Պողոս առաքյալի իսկական անունը:
7 / 20
Քանի՞ Խորհուրդ կա Բողոքական եկեղեցում:
8 / 20
Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոսական նստավայրը գտնվում է
9 / 20
Հայաստանում մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը տարածվում է միայն Հայաստանի քաղաքացիների՞ վրա, թե՞ յուրաքանչյուր անձի` անկախ քաղաքացիության և կեցության իրավունքից:
10 / 20
Հայկական հին դիցարանի նշված ատվածություններից ո՞ր մեկն է սիրո աստվածուհին:
11 / 20
Ո՞վ պետք է զբաղվի անհատի խղճի հարցերով:
12 / 20
Քանի՞ Խորհուրդ կա Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում:
13 / 20
Ո՞ր Սարի վրա է Մովսեսը Աստծու հետ ուխտ կապել /Հին Ոիխտը/:
14 / 20
Քանի՞ ավետարան կա Նոր կտակարանում:
15 / 20
Որտե՞ղ է գտնվում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսի նստավայրը:
16 / 20
Ո՞ր Առաքյալներն են Հայաստանում քրիստոնեություն քարոզել:
17 / 20
Ե՞րբ է Հայ եկեղեցու նստավայրը Սիս քաղաքից տեղափոխվել Էջմիածին:
18 / 20
Հայկական ո՞ր թագավորի օրոք են Հայաստանում հանդիպել Բարդուղիմեոս և Թադևոս առաքյալները:
19 / 20
Հայոց ո՞ր թագավորն է առաջինը ընդունել քրիստոնեությունը:
20 / 20
Ի՞նչ է նշանակում «Քրիստոս» բառը հին հունարենով: