Հետ գնալ

Էզոթերիկ

Էզոթերիկ (հուն.՝ էզոթերոս — ներքին) – Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի կամ միաբանության սահմանումների։ Տերմինը գործածվում է նաև առանձին կրոնների կամ համայնքների ծիսակարգերի «թաքնված» բնույթը նկարագրելու համար:

Էզոթերիկ գիտելիքները ենթադրում են, որ տվյալ դպրոցի կամ ուսմունքի հիմքում աշխարհը համարվում է ոչ թե քաոսային, այլ արարչային համակարգ, որը շարժվում ու գործում է համաձայն հստակ սահմանված վերմարդկային օրենքների։

Կրոնները կարող են համարվել էզոթերիկ գիտելիքների հավաքագրման վայրերից մեկը, միաժամանակ տիրապետող ու ոչ շատ տարածված մի շարք կրոններ կարող են ունենալ իրենց էկզոթերիկ ու էզոթերիկ դպրոցները։ Իսլամում էզոթերիկ ուղղություն է սուֆիզմը, հրեականության մեջ՝ կաբալան: Էզոթերիկ ուղղությունների շարքին են դասվում գնոստիկությունը, նեոպլատոնականությունը, սայենթոլոգիան, սպիրիտուալիզմը և այլն:

Կաբալա (հին եբր.՝ ավանդություն) – հրեականության համակարգում առաջացած էզոթերիկ մեթոդ, դիսցիպլին և դպրոց: Ավանդական կաբալիստը հրեականության համակարգում կոչվել է մեկուբալ: Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորասականության և նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է Աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Կաբալայի հիմնական...

Թեոսոֆիա (հուն.՝ theos – աստված, sopia – իմաստություն, բառացի՝ աստվածիմացություն) – էզոթերիկ կրոնափիլիսոփայական ուսմունք, որը ընտրյալ խմբին միստիկական ինտուիցիայի ու հայտնության միջոցով հնարավորություն է տալիս անմիջականորեն հասկանալի դառնալ աստծուն: Թեոսոֆիայի հիմքն է կազմում միասնական, անդեմ, համապարփակ աստծո, բոլոր առարկաների աստվածային էության պանթեիստական պատկերացումը: Գերբնական ուժերի...