Զատիկ
Զատիկ – քրիստոնեության մեջ հարության տոնն է, որը համարվում է կենտրոնական տոն, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի արյամբ մարդկության փրկությունը: Զատկի տոնը քրիստոնեությունը փոխառել է հրեական փեսաղ-զատիկ տոնից ու դրան նոր բովանդակություն հաղորդել: Հրեաների զատիկը խորհրդանշում էր զատումը Եգիպտոսից, իսկ քրիստոնեական զատիկը՝ զատումը մեղքից Քրիստոսի արյամբ:
Քրիստոնեական աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, զատիկը տոնում են մեծ տոնախմբությամբ, տոնական սեղանին կարմիր ներկած ձվեր, փլավ, ձուկ և կանաչի դնում: Սկզբնապես զատկի տոնը համընկնում էր հերական տոնի հետ, սակայն 325թ. Նիկեայի առաջին տիեզերաժողովից հետո որոշվում է զատիկը նշել գարնանային օրահավասարից և լիալուսնից հետո առաջին կիրակի օրը: Այսպիսով, քրիստոնեական զատիկը շարժական տոն է, այն ընկնում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ի սահմաններում: