Հետ գնալ

Ծես

Ծես (հուն.՝ ritual) – աստվածապաշտական, խորհրդաբանական գործողություն կամ արարողություն կամ գործողությունների ու արարողությունների շարք, որով կրոնական կառույցը կամ հավատացյալներն արտահայտում են իրենց նվիրումը, պաշտամունքը հոգևոր, գերագույն սկզբին:  Բացի կրոնական ծեսերից կան նաև ազգային, էթնիկական, սովորութային ծեսեր:

Բազմաթիվ ծեսեր ու ծիսական գործողություններ նկարագրված են Աստվածաշնչում, ինչպիսիք են՝ օծման ծեսը, զատկական ծեսը, զոհաբերությունը․․․ Հայ եկեղեցական ծեսը սկզբնական շրջանում կատարվել է՝  ըստ հունական և ասորական առաքելական ավանդությունների: Գրիգոր Լուսավորչից սկսած, իսկ հետագայում հայոց գրերի գյուտից և Աստվածաշունչը հայերեն թարգմանելուց հետո, ընդհանրական ծեսը ձեռք է բերել ազգային՝  հայկական դիմագծեր:  Ծեսի բովանդակային առանցքը կազմող շարականների, աղոթքների խմբագրման և հատուկ դասավորության գործում մեծ դեր են խաղացել Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը: Հետագայում եկեղեցու ծեսը ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Մադինա տեղափոխվելուց հետո մարգարեի և հրեական ցեղերի հարաբերությունները լարվում են, ինչն ավարտվում է մի քանի ցեղերի վտարմամբ կամ ոչնչացմամբ: Մարգարեն այդ հողերը Ալլահի սեփականությունն է հռչակում, և ստեղծվում է այն օրենքը, ըստ որի հողը համայնքինն է, և միայն եկամուտն է սեփականացվում: Սրան զուգահեռ...

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Տեղափոխվելով Մադինա՝ մարգարեն բոլորվին նոր կարգավիճակում է հայտնվում՝ ստանձնելով հոգևոր և աշխարհիկ առաջնորդի պարտականությունը։ Սկզբնական շրջանում նա նուրբ և զգույշ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր հետ Մադինա տեղափոխված մահմեդականների՝ մոհաջեդների կարգավիճակը ամրապնդի։ Մարգարեի հաջորդ կարևորագույն քայլը առաջին մզկիթի կառուցումն էր՝ տեղացիների և...

Զրույց Սաշիկ Սուլթանյանի հետ։ Ի՞նչ կրոն են դավանում եզդինենը։ Ո՞րն է նրանց սուրբ գիրքը, որո՞նք են հիմնական սրբավայրերը, տոները, ծեսերը։ Շփման գիծ — Եզդիները և նրանց կրոնը: Yezidis and their religion. from EPF Armenia on Vimeo.

Քահանան՝ արամեերենից kāhāna, Աստծո սպասավոր։ Քահանայությունը եկեղեցական աստիճան է, որն առկա է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Քահանայի եկեղեցական աստիճանը գործում էր դեռևս վաղ եկեղեցում: Քահանան քարոզում է, եկեղեցական արարողություններ ու ծեսեր է կատարում, մեղքերին թողություն տալիս և հավատացյալներին խրատում: Հայ Առաքելական Եկեղեցին ունի ամուսնացյալ քահանայություն և...

Տեառնընդառաջը  Հայ առաքելական եկեղեցու տոներից է, որն ունի հեթանոսական արմատներ, սակայն ժամանակի ընթացքում քրիստոնեացվել է՝ պահպանելով հեթանոսական ծեսերի սիմվոլիկ բնույթը: Հայ առաքելական եկեղեցին Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է՝ ելնել Տիրոջն ընդառաջ։ Տարածված են նաև Տերընդեզ,...

Տաճարը (հին պարսկ. tacara՝ պալատ, ապարանք) կրոնական ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն է, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների պաշտամունքատեղի։ Տաճարի տիպերը պայմանավորված են տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետական ավանդույթներով, շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Քրիստոնեության մեջ տաճար բառը գործածվել է եկեղեցի բառին համարժեք:

Վեդայականությունը Հնդկաստանի ամենահին կրոնական համակարգերից է, որի գաղափարախոսությունը հիմնված է հին հնդկական գրվածքների՝ վեդաների վրա: Դրանցից ամենահինը Ք.ա. 10-րդ դարով թվագրվող հիմների ժողովածուն է՝ Ռիգվեդան: Վեդայական կանոնի տեքստերի առավել ընդունված դասակարգումը այն երկու մասի բաժանելն է: Առաջին խումբը կոչվում է շրուտի (բառացի՝ «լսված», այսինքն՝ հայտնությամբ...

Սինտոիզմը (ճապ. սինտո` աստվածների ուղի) ճապոնացիների ազգային կրոնը։ Ճապոնիայի ժողովրդի ազգային կրոնն է և իր ամբողջության մեջ ամփոփում է ճապոնացիների անցած ուղին, ազգային ավանդույթները, ծեսերն ու տոնախմբությունները, կենցաղն ու հավատալիքները: Այն նաև յուրահատուկ բարոյաէթիկական համակարգ է, որով դարեր շարունակ դաստիարակվել են ճապոնացիների սերունդները: Նրանք ծննդյան օրվանից պատկանում...