Հետ գնալ

Թեոդիցեա

Թեոդիցեա (հուն.՝ theos – աստված, dike – իրավունքը, արդարություն, բառացի՝ աստվածարդարացում) – կրոնափիլիսոփայական ուսմունք, որի նպատակն է ցույց տալ, որ աշխարհում առկա չարի ու դժբախտությունների համար աստված պատասխանատու չէ:  

Թեոդիցիա հասկացությունը առաջին անգամ օգտագործել է գերմանացի փիլիսոփա Լայբնիցը (1646-1716թթ.), որն աշխարհը դիտում էր որպես «կատարյալ ստեղծագործություն», բարու հետ անքակտելիորեն կապված չարը բարիք էր համարում մարդկության համար: Այս ուղղության կողմնակիցները չարը համարում էին բարի աստծո կողմից ուղարկված փորձություն, որի լավագույն արտահայտությունը աստվածաշնչյան Հոբի պատմությունն է: