Թեմ
Թեմ (հուն.՝ eparchia – իշխանություն, ղեկավարություն) –եկեղեցու վարչական շրջան, որն իր հերթին բաժանվում է առանձին ծխերի: Թեմի ղեկավարումը իրականացնում է թեմական առաջնորդը: Հայ առաքելական եկեղեցին ժամանակի ընթացքում անընդհատ ավելացնում է իր թեմերի քանակը: