Հետ գնալ

Սրբապատկեր

Սրբապատկերը (հուն. eikon՝ պատկեր, կերպար, տեսք) Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, սրբերի, կրոնական սյուժեների գեղանկարը կամ հարթաքանդակն է պատկերում, որը որոշ եկեղեցիներում կրոնական երկրպագության առարկա է:

Կաթոլիկ եկեղեցում գերակշռում են քանդակները, ուղղափառ եկեղեցում՝ գեղանկարները փայտի վրա։ Քրիստոնեական եկեղեցիներից յուրաքանչյուրը զարգացրել է սեփական սրբապատկերման դպրոցը, ուրույն ոճը, որով էլ տարբերվում է այլ եկեղեցիներից: Սրբապատկերների վրա երբեմն հնարավոր է գտնել նաև իշխանների, թագավորական տան անդամների՝ պատկերված սրբերի տեսքով:

Պրեսբիտերական եկեղեցին 16-րդ դարում Անգլիայում ու Շոտլանդիայում բողոքականության կալվինական ճյուղից առանձնացած եկեղեցիներն են, որոնք պահանջում էին վերադառնալ եկեղեցու նախնական կառուցվածքին և եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում ճանաչում էին միայն պրեսբիտերի աստիճանը։ Հետևաբար հերքում էին եպիսկոպոսությունը և պահանջում էին եկեղեցին անջատել պետությունից: Վերջին պահանջը ուղղված էր Անգլիկան եկեղեցու...

Պատկերահարգություն – պավլիկյանների կրոնական շարժման կողմից առաջադրված հարցերից ելնելով՝ Հայ Առաքելական եկեղեցին դեռևս 726թ. Մանազկերտի ժողովում պատասխանել էր պատկերամարտության ու պատեկապաշտության հարցերին՝ նշելով, որ ընդունում է պատկերահարգությունը, քանի որ պատկերները միայն միջոց են անպատկերելին պատկերացնելու համար: Հայ Առաքելական Եկեղեցում սրբապատկերները ընտրվում և ընդունվում են հատուկ...

Պատկերապաշտությունն աստվածապաշտության ժամանակ սրբապատկերներին պաշտելը և երկրպագելն է: Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով, կանոնականացվել է Տրուլի տիեզերական ժողովում։ 4-րդ դարի սկզբին էլվիրի (Իսպանիա) եկեղեցական ժողովն արգելել է սրբապատկերների պաշտամունքը՝ որպես կռապաշտություն։ Բայց պատկերապաշտները դրան հակադրել են Եդեսիայի Աբգար թագավորին ուղարկած Քրիստոսի անձեռակերտ դաստառակի մասին պատմությունը։ Պատկերապաշտությունը...

Պատկերամարտությունը (հուն.՝ իկոնոմախիկա կամ իկոնոկլաստ)  726-842թթ. քաղաքական-կրոնական շարժում է Բյուզանդիայում։ Այն ուղղված էր սրբապատկերների պաշտամունքի դեմ։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր Լևոն Գ Իսավրացու կողմից, որը 726թ. հրամայել է հանել Կոստանդնուպոլսի Ոսկե դարպասների վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի սրբապատկերը։ 730թ. լույս է տեսել կայսեր հրովարտակը, որով...

Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի – բողոքականոության հիմնական ճյուղերից մեկը, որը հիմնադրել է Ժ. Կալվինը (1509-1564թթ.) ժնևում: Կալվինականության առանձնահատկությունը նախախնամության դավանանքի ընդունումն է, որի համաձայն՝ մարդու ճակատագիրը մինչև իր ծնունդը կանխորոշված է: Կալվինականությունը խորը քննադատության ենթարկեց կաթոլիկության ճոխ ծիսակարգն ու պաշտամունքը, եկեղեցում վերացրեց խորանը, սրբապատկերները, խաչերն...

Խաչքար – հայկական քրիստոնեական մշակույթի ամենայուրօրինակ բաղադրիչներից է քարի վրա խաչի քանդակը: Այն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են երկրաչափական զարդանշաններ (օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ,...

Լամայականություն – բուդդայականության հիմնական ուղղություններից է, որն ի հայտ եկել 7-րդ դարում Տիբեթում մահայանայի և վաջրայանայի (բուդդայական թանթրիզմ) ներթափանցման ու տիբեթցիների տեղական կրոնի (բոն-պո) հետ միաձուլման արդյունքում: Այն տարածված է Տիբեթում, Մոնղոլիայում, Բուտանում, Նեպալում: Անվանումը առաջացել է լամա-վանական կամ քուրմ բառից, որը վաջրայանա բուդդիզմի այս տեսակում գլխավոր կերպարն է: Լամայականությունը մահայանայից է վերցրել իր հիմնական ուսմունքը, կրոնափիլիսոփայական տեքստերը, պալիական կանոնը և որոշակիորեն նաև պանթեոնը: Տիբեթական բուդդիզմը կենտրոնը դարձավ վանական մենաստանը՝ լամայի գլխավորությամբ հիերարխիկ կառույցը: Ծիսական գործողությունները լամայականության հիմնական նպատակն էին, որով նրանք ցանկանում էին դուրս գալ վերածնությունների անվերջանալի շղթայից: Հավատացյալի համար գլխավորը դհարմայի իրագործման միջոցով ծառայությունների կուտակումն է, սանգհի պաշտամունքը, մեղքերի թողության համար աղոթքների կատարումը: Ծիսական գործողությունները բազմաբնույթ էին, օգտագործվում էին սրբապատկերներ, երաժշտական գործիքներ, Գանժուր և Տանջուր կանոնական տեքստերը, որոնք ուղեկցում էին առավել հայտնի աստվածությունների նկարներով, որոնցից են բուդդա Շակիամունին, բիդիսատվաները, Պադմադամբհավան, հիմնադիր լամաները: Լամայականության մեջ գլխավորը վանականը Դալայ-Լաման է, որը հանդիսանում է Տիբեթի հոգևոր ու քաղաքական առաջնորդը: Չինաստանի կողմից Տիբեթի բռնակցումից հետո Դալայ-Լաման բնակվում է Հնդկաստանի Դհարմասալա քաղաքում և մեծ ազդեցություն չունի Տիբեթի ներքին կյանքի վրա: Ներկայիս Դալայ լաման հրաժարվել է քաղաքական առաջնորդությունից և «Արտաքսման մեջ գտնվող Տիբեթի կառավարությունը» 2011թ.-ին ընտրել է վարչապետ, որի սիմվոլիկ իշխանությունը տարածվում է միայն տիբեթյան սփյուռքի վրա:

Դուխոբորներ – 18-րդ դարում Ռուսաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում առաջացած կրոնական հոսանք, որոնք չեն ընդունում հոգևորականությունը, տաճարները, սրբապատկերները, խաչը, խորհուրդները, պասերը, կուսակրոնությունը և այլն: Նրանք իրենց հավատքը հիմնում են «Կենդանի գրքի» վրա, որը բանավոր ավանդությունն է: Այն իրենից ներկայացնում է հարց ու պատասխաններ, սաղմոսներ, հմայություններ:...

Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին...