Հետ գնալ

Սպիրիտուալիզմ

Սպիրիտուալիզմը (լատ. spiritualis՝ հոգևոր) կրոնաիդեալիստական ուսմունք է, իսկ հետագայում՝ կրոնական հոսանք, որը հոգևորը հակադրում է նյութականին և ոգին համարում է իրականության նախահիմք:

Նյութականի ճանաչումը հնարավոր է միայն հոգևորի միջոցով: Սպիրիտուալիստներն ընդունում էին մահկանացու մարմնի հանդեպ անմահ հոգու առաջնության գաղափարը, մարմինը համարում էին մեղավոր և մարդկանց կոչ էին անում հրաժարվել երկրային բարիքներից, վերջ տալ երկրի վրա կյանքի բարելավման համար պայքարին:

 13-րդ դարի սկզբում (1207-1209 թթ.) ձևավորվեց կաթոլիկության վանական երրորդ նշանավոր ուղղությունը՝ ֆրանցիսկյան օրդենը: Օրդենի հիմնադիրն է համարվում իր մաքրակենցաղությամբ ու խստակեցությամբ հայտնի Ֆրանցիսկ Ասիզացին: Ֆրանցիսկյաններն իբրև վանականներ գործնականում զբաղվում էին գերազանցապես քարոզչությամբ: 13-րդ դ․-ի երկրորդ կեսից սկսած` նրանք ակտիվ միսիոներական գործունեություն ծավալեցին Ռուսաստանում, Պարսկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում,...

Էզոթերիկ (հուն.՝ էզոթերոս — ներքին) – Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի կամ միաբանության սահմանումների։ Տերմինը գործածվում է նաև առանձին կրոնների կամ համայնքների ծիսակարգերի «թաքնված» բնույթը նկարագրելու համար: Էզոթերիկ գիտելիքները ենթադրում են, որ...