Սկեպտիցիզմ
Սկեպտիցիզմը (հուն. սկեպտիկոս՝ հետազոտող) փիլիսոփայական կոնցեպցիա է, որը կասկածի է ենթարկում օբյեկտիվ իրականության ճանաչողության հնարավորությունը: Հետևողական սկեպտիցիզմի արդյունք կարող են հանդիսանալ ագնոստիցիզմն ու նիհիլիզմը: Սկեպտիցիզմը ձևավորվել է հին հունական փիլիսոփայության շրջանակներում, և հիմնադիրը համարվում է Պիրոնը:
Ըստ սկեպտիցիզմի` ցանկացած դրույթի կարելի է հակադրել մեկ այլ դրույթ, որը ճշմարտության նկատմամբ իր հարաբերությամբ հավասարազոր է առաջինին, և դրանցից մեկին նախապատվություն տալու ոչ մի հիմք չկա։ Ուստի՝ անհրաժեշտ է «ապրել ըստ փորձի» և չզբաղվել կենսական պահանջներից զատ տեսական ու փիլիսոփայական խնդիրներով։ Սկեպտիկների համոզմամբ՝ այս ճանապարհով կարելի է հասնել հոգու անխռով վիճակի (ատարաքսիա), որը համարվում էր յուրաքանչյուր սկեպտիկական հետազոտության նպատակը։