Սիզիփոսի տանջանքներ
Սիզիփոսի տանջանքներ – համաձայն Հոմերոսի՝ Սիզիփոսը եղել է Հին Հունաստանի ամենաճարպիկ ու խորամանկ մարդկանցից մեկը, որի հիմնական զբաղմունքը գողությունն էր: Նրան հաջողվել է նույնսիկ շղթայել մահվան աստված Թանատոսին և միայն աստվածների միջամտությամբ է վերականգնվել ներդաշնակությունը երկրի վրա: Անհնազանդության համար աստվածները պատժել են Սիզիփոսին: Հադեսի ստորերկրյա թագավորությունում նա ստիպված էր անընդհատ սարն ի վեր գլորել հսկա քարը, որն այդպես էլ գագաթին չէր հասնում և գլորվում էր ներքև:
Այս ասացվածքը խորհրդանշում է անօգուտ ու անվերջ աշխատանքը: