Ռեֆորմացիա
Ռեֆորմացիա (լատ. reformatio՝ ուղղում, վերականգնում) – 16-17-րդ դարերում եվրոպական շատ երկրներում առաջացած սոցիալ-քաղաքական, կրոնամշակութային շարժում, որն ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության ու արատավոր գործելակերպի դեմ:
Ռեֆորմացիոն շարժման արդյունքում Եվրոպայում ձևավորվեց բողոքականությունը, որի սկզբնավորողն ու առաջամարտիկը դարձավ նախկին կաթոլիկ վանական Մարտին Լյութերը (1483-1546թթ.)՝ չնայած բողոքական գաղափարները Եվրոպայում առաջ էին եկել դեռևս երկար տարիներ առաջ՝ Ջոն Վիկլիֆի, Յան Հուսի շնորհիվ: Շարժման հիմքը դրվեց Գերմանիայում և հետագայում արագորեն տարածվեցին Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, իսկ ավելի ուշ՝ Սկանդինավյան երկրներում: