Հետ գնալ

Ռամադան

Ռամադանն (արաբ.՝ «օրհնված») իսլամական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է, որի ընթացքում մահմեդականները կատարում են հավատքի հինգ սյուներից մեկը՝ պասը (սաում): Ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է խիստ պահք, որի ժամանակ պետք է հրաժարվել սննդից, ջրից և ինտիմ հարաբերություններից արևածագից մինչև մայրամուտ, երբ սև թելը սկսում է տարբերվել սպիտակից:

Պահքի իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Մահմեդականների համար այն նախ և առաջ արգելվածից հրաժարվելու և կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանի առաջին տողերը Մուհամեդ մարգարեի առջև բացվել են հենց Ռամադան ամսվա ընթացքում, երբ նա գտնվում էր հոգևոր մեկուսացման մեջ Մեքքայի արվարձաններում գտնվող Հիրա քարանձավում:

Ռամադանի ընթացքում հատկապես կարևոր է համարվում 27-րդ գիշերը: Մահմեդականների համոզմամբ հենց այդ գիշեր Ալլահը որոշում է մարդկանց ճակատագրերը: Ամսվա վերջին 10 օրերը ամենասուրբ օրերն են, այդ իսկ պատճառով այս շրջանում մուսուլմաններն առավել մեծ ջանքեր են սկսում գործադրել պաշտամունքի գործողություններում: Այդ օրերին շատ տղամարդիկ կատարում են հոգու մեկուսացում՝ մնալով մզկիթներում:

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Մադինա տեղափոխվելուց հետո մարգարեի և հրեական ցեղերի հարաբերությունները լարվում են, ինչն ավարտվում է մի քանի ցեղերի վտարմամբ կամ ոչնչացմամբ: Մարգարեն այդ հողերը Ալլահի սեփականությունն է հռչակում, և ստեղծվում է այն օրենքը, ըստ որի հողը համայնքինն է, և միայն եկամուտն է սեփականացվում: Սրան զուգահեռ...

Իսլամ (արաբ.՝ հնազանդություն) – համաշխարհային կրոններից է և առաջացել է 7-րդ դարում Արաբական թերակղզում Մուհամմեդ մարգարեի (մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզչության արդյունքում: Իսլամի դավանաբանությունը շարադրվում է սուրբ գրքում՝ Ղուրանում, որին լրացնում են սուրբ ավանդությունը՝ սուննան և Մուհամեդի կյանքի պատմությունները՝ հադիսները: Իսլամի...