Հետ գնալ

Պոզիտիվիզմ

Պոզիտիվիզմը (լատ.՝ positivus — դրական, ռեալ, օգտակար, արժանահավատ) փիլիսոփայական ուսմունք է, ուղղություն, որը գիտելիքի ձեռքբերման միակ ճշմարիտ աղբյուր է համարում էմպիրիկ տվյալներով ստացված գիտելիքը:

Պոզիտիվիզմը իմացության միակ աղբյուր է հայտարարում կոնկրետ գիտությունները և ժխտում է փիլիսոփայական հետազոտության ճանաչողական արժեքը: Պոզիտիվիզմի ծագումը յուրահատուկ ռեակցիա էր այն բանի դեմ, որ սպեկուլյատիվ փիլիսոփայությունը ընդունակ չեղավ լուծելու գիտության զարգացմամբ առաջ քաշված փիլիսոփայական խնդիրները, հասկացությունները, դրույթները, որոնք իրենց բարձր վերացականության պատճառով չեն կարող լուծվել կամ ստուգվել փորձի միջոցով: Այս ուսմունքը ձևավորվել է 19-րդ դարի 30-ական թվականներին։ Պոզիտիվիզմ տերմինը գործածության մեջ է դրել ուղղության հիմնադիր, ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտը։