Բազմաստվածություն (հուն.՝ poly –շատ, theos — աստված) – պաշտամունքը կամ հավատքն է մեկից ավելի աստվածների կամ աստվածությունների նկատմամբ, որոնք սովարաբար միավորված են մեկ պանթեոնի կամ դիցաբանական համակարգի մեջ: Պոլիթեիզմ տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Փիլոն Ալեքսանդրացին: Բազմաստվածային համակարգում բոլոր աստվածները հավասարապես չեն պաշտվում: Բազմաստվածային համակարգում մեկ աստծուն առանձնակի պաշտամունք մատուցող համակարգերը կոչվում են հենոթեիստական, իսկ առանձին աստվածների առանձին ժամանակներում պաշտամունք մատուցողները՝ կատենոթեիստներ: Ամենահայտնի բազմաստվածային համակարը հունական դիցաբանությունն է, որն իր զարգացման ուշ փուլում դառնում է եռաստվածային դիցարան՝ Զևսի, Պոսեյդոնի ու Հադեսի գլխավորությամբ: Հայաստանում ևս քրիստոնեության ընդունումից առաջ գործել է բազմաստվածային դիցաբանական համակարգ: