Փախստատերտերականներ
Փախստատերտերականներ — Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Փախստատերտերականները հնադավանության այն թևն է, որը առավել մոտ է կանգնած ավանդական ուղղափառ եկեղեցուն: Ձևավորվել է 17-րդ դ. երկրորդ կեսին և իր անունը ստացել է այն պատճառով, որ սեփական համայնքներ է ընդունել նիկոնյան ռեֆորմներից դժգոհ և եկեղեցուց փախած հոգևորականներին: Հնադավանության այս ուղղությունը ընդունում է եկեղեցու դավանաբանությունը և խորհուրդները: Ավանդական եկեղեցուց տարբերվում է միայն գործնական և ծիսական հարցերում: Ինչպես և հնադավանության մյուս ուղղությունները, փախստատերտերականները ևս զարգացել են մինչև XIX դ. երկրորդ քառորդը, որից հետո բռնել են պառակտման և քայքայման ուղին: Հենց այդ շրջանում էլ փախստատերտերականների համայնքից անջատվել են մի քանի նոր աղանդներ՝ սարկավագի աղանդը, վերաօծյալները, լուժկովականները և ուրիշներ: