Հետ գնալ

Պատկերահարգություն

Պատկերահարգություն – պավլիկյանների կրոնական շարժման կողմից առաջադրված հարցերից ելնելով՝ Հայ Առաքելական եկեղեցին դեռևս 726թ. Մանազկերտի ժողովում պատասխանել էր պատկերամարտության ու պատեկապաշտության հարցերին՝ նշելով, որ ընդունում է պատկերահարգությունը, քանի որ պատկերները միայն միջոց են անպատկերելին պատկերացնելու համար:

Հայ Առաքելական Եկեղեցում սրբապատկերները ընտրվում և ընդունվում են հատուկ սկզբունքով (մերժվում են կուռք հիշեցնող պատկերները), որը նպատակ ունի հավատացյալներին տանելու դեպի աստվածահաճո կյանք: Եկեղեցին, այդպիսով, երկրպագում է միայն Աստծուն, իսկ սրբապատկերները օգտագործում է որպես «Համագո Ս. Եռամիասնության» երկրպագության միջոց: Հայերի մոտ առանձնահատուկ պաշտամունքի օբյեկտ է խաչը, իսկ սուրբ մասունքների նկատմամբ հարգանքը գոյություն ունի դարեր շարունակ: