Հետ գնալ

Նախասահմանվածություն

Նախասահմանվածությունն ուսմունք է, համաձայն որի ամեն ինչ նախասահմանված է Աստծո կամքով։ Երբեմն մեկնաբանվում է որպես կրոնական դետերմինիզմի ձև: Քրիստոնեության, հուդայականության, իսլամի մեջ և այլ կրոններում կարող ենք տեսնել որոշակի նախասահմանվածության տարրեր, համաձայն որոնց ամեն ինչ կախված է աստծո կամքից:

Այնուհանդերձ աստվածաբանները նշում են, որ մարդն ունի կամքի ազատություն, և մարդուն վրա հասած դժբախտությունները, աշխարհում առկա չարը պայմանավորված է հենց այդ կամքի ազատությամբ: Բողոքականության ուղղություններից կալվինականությունը առաջ քաշեց բացարձակ նախասահմանվածության մասին դրույթը, համաձայն որի մինչև մարդու ծնվելը Աստծո կողմից կանխորոշված է նրա ճակատագիրը: Աստվածային նախասահմանավածությունը կարող է հիմնվել մարդու արժանիքների վրա, մարդը ոչինչ ի վիճակի չէ փոխելու իր ճակատագրում, սակայն նա պետք է ձգտի կատարել Աստծո հրահանգները, որովհետև աստվածային կամքն անընկալելի է: