Մզկիթ
Մզկիթը (արաբ.՝ մասջիդ – երկրպագության կամ ծնրադրության տեղ) իսլամում կրոնական գլխավոր շինությունն է, որտեղ անց են կացվում կրոնական արարողությունները և պաշտամունքը: Մզկիթը սյուների վրա հենվող գմբեթով կամ կամարներով ծածկած շինություն է: Արտաքին կողմերից կանգնեցվում են մինարեթներ (աշտարակներ), որտեղից հոգևոր սպասավորը (մուեձին) կանչում է աղոթքի:
Աղոթասրահի պատերից մեկում կա որմնախորշ (միհրաբ), որն ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը և հավատացյալները աղոթելուց դեմքերը պետք է դարձնեն այդ ուղղությամբ: Դրանից աջ գտնվում է ամբիոնը (միմբար), որտեղից կարդում են քարոզները: Մզկիթների բակում կան ջրհորենր կամ հատուկ հարմարանքներ աղոթքից առաջ լվացվելու համար: Հավատացյալները մզկիթ են մտնում ոտաբոբիկ, իսկ կանայք պարտադիր ծածկված մազերով: