Հետ գնալ

Միսիոներություն

Միսիոներությունը (լատ.՝ missio — առաքում, հանձնարարություն) եկեղեցական ու կրոնական կառույցների գործունեության տեսակը, երբ տվյալ ուղղության ներակայացուցիչը փորձում է իր հավատքը տարածել այլոց մեջ քարոզչության, սեփական վարքի կամ այլ ճանապարհներով՝ համոզելով, որ փրկության ուղին հենց այդ կրոնական ուղղությանը հետևելն է:

Միսիոներության պարզագույն դրսևորումները երևան են եկել դեռևս Ք.Ա. 3-րդ դարում բուդդայական և 4-րդ դարում քրիստոնեական կրոններում։ Միջնադարում միսիոներությունը կաթոլիկական ու բողոքական դրսևորումներով տարածվում է Կիլիկյան և Մայր Հայաստանում։

Կիլիկիահայ բարձրաստիճան եկեղեցականների, խոշոր ֆեոդալների, մեծատուն վաճառականների մի մասը, ընդառաջելով կաթոլիկ եկեղեցուն, Արևելք ուղարկած միսիոներների քարոզչությանը, հույս ունեին դավանական զիջումներով մերձեցնել հայ և կաթոլիկ եկեղեցիները։ Սովորաբար միսիոներները բացասական ընդունելություն են գտնում տեղական եկեղեցիների կողմից, որոնք միսիոներների գործունեությունը դիտում են որպես սեփական հոգևոր տարածքի զավթում: Որոշ կրոնական ուղղություններ մեծ տեղ են հատկացնում միսիոներությանը, իսկ առավել ազգային եկեղեցական կառույցները նման խնդիր իրենց առջև չեն դնում:

 13-րդ դարի սկզբում (1207-1209 թթ.) ձևավորվեց կաթոլիկության վանական երրորդ նշանավոր ուղղությունը՝ ֆրանցիսկյան օրդենը: Օրդենի հիմնադիրն է համարվում իր մաքրակենցաղությամբ ու խստակեցությամբ հայտնի Ֆրանցիսկ Ասիզացին: Ֆրանցիսկյաններն իբրև վանականներ գործնականում զբաղվում էին գերազանցապես քարոզչությամբ: 13-րդ դ․-ի երկրորդ կեսից սկսած` նրանք ակտիվ միսիոներական գործունեություն ծավալեցին Ռուսաստանում, Պարսկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում,...

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցի կամ Մորմոնի եկեղեցին հիմնադրել է Ժոզեֆ Սմիթը 1830-ական թթ, ով իրենց հռչակել է մարգարե եւ հիմք դրել Մորմոնի եկեղեցուն: 1823թ. Սմիթը տեսիլքով տեսնում է Մորմոնի անունով հրեշտակին: Այդ տեսիլքի արդյունքում նա գրում է Մորմոնի գիրքը, որ Աստվածաշնչի հետ միասին հանդիսանում...