Հետ գնալ

Մետաֆիզիկա

Մետաֆիզիկան (հուն՝. — բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) փիլիսոփայության բնագավառ է, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։

Արիստոտելի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը տրվել է նրա «առաջին փիլիսոփայությանը» վերաբերող գործերին՝ նկատի ունենալով, որ դրանցում հետազոտվում է այն, ինչ կարող է ճանաչվել բնությունից հետո, որովհետև ընկած է նրանից այն կողմ, նրա հետևում՝ կազմելով նրա հենքը։ Հայ միջնադարյան փիլիսոփաները Դավիթ Անհաղթի միջոցով ժառանգել են այս անտիկ ավանդույթը։ Միջնադարում, կորցնելով կապն աշխարհի գիտական հետազոտության հետ, մետաֆիզիկան աստիճանաբար ձուլվեց աստվածաբանությանը՝ որպես աշխարհի հոգևոր նախասկզբի, աստվածային էության բնական ըմբռնման եղանակ։

Թոմիզմ – կրոնափիլիսոփայական ուսմունք, որն ընկած է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության հիմքում: Այս ուսմունքի հիմնադիրն է դոմինիկյան վանական Թովմա Աքվինացին (1225-1274թթ.), որի ուսմունքի անկյունաքարը փիլիսոփայությունը ու նրա գործիքները աստվածաբանության ճշմարտությունները հիմնավորելու համար օգտագործելն էր: Աքվինացին իր ուսմունքում մեծապես օգտագործեց Արիստոտելի տրամաբանությունը, որի հիման վրա էլ...