Կարմա
Կարմա (սանսկ.՝ գործք, հատուցում) – հոգիների վերամարմնավորումը ցույց տվող հասկացություն հնդկական կրոնների մեծամասնությունում: Այս ուսմունքի համաձայն՝ մահից հետո մարդու հոգին տեղափոխվում է այլ մարմին: Մարդու կենսագործունեությունը այս կյանքում որոշում է նրա վերածնության ձևը ապագայում: Բրահմայականության մեջ և հինդուիզմում կարման որոշվում էր կաստայական կանոններին հետևելով կամ չհետևելով, իսկ բուդդայականության մեջ՝ բարոյական պահանջներին հետևելով կամ չհետևելով:
Կարմայի մասին ուսմունքով Հնդկաստանում կարգավորվել են կաստայական հարաբերությունները, քանի որ սահմանված կանոններին հետևողները հնարավորություն են ունեցել մյուս կյանքում վերածնվել ավելի բարձր կաստայում և վերջիվերջո ձուլվել տիեզերական ներդաշնակությանը՝ նիրվանայի հասնելով, իսկ չհետևողներին սպառնում էր վերածնում առավել ցածր կաստայում, կենդանու կամ բույսի մեջ: