Կապուցիներ
Կապուցիներ (իտալ.՝ cappuccio – սրածայր կնգուղ) – Ռեֆորմացիայի գաղափարների դեմ պայքարի համար 16-րդ դարում հիմնված աղքատակյաց կաթոլիկ վանական միաբանություն՝ ֆրանցիսկյան միաբանության ճյուղերից: Ինչպես այլ վանական միաբանություններ, կապուցիները ևս նպատակ ունեին ուժեղացնել պապական կառույցը՝ պայքար մղելով Հռոմի բոլոր հնարավոր հակառակորդների դեմ:
Այսօր ևս կապուցիների վանական միաբանությունը նպաստում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերի ամրապնդմանը կրթական, գիտական, հրապարակախոսական տարբեր մեթոդներով: