Հետ գնալ

Կանոնականացում

Կանոնականացում – քրիստոնեական եկեղեցում սրբերի շարքը դասելը: Կաթոլիկ եկեղեցու օրենքների համաձայն` սրբադասման գործընթացը
սովորաբար սկսվում է մարդու մահից ամենաքիչը 5 տարի անց: Այն շարունակում է կանոնականացման գործընթացը նաև այսօր և 20-րդ դարում կանոնականացրել է ամենամեծ թվով մարդկանց: Կանոնականացման կողքին տարբերում են նաև բեատիֆիկացիան` երանելիացումը որպես սրբադասման առաջին աստիճան: Բեատիֆիկացիայի և կանոնականացման միջև սահմանազատում մտցրեց Ուրբանոս VIII պապը 1642 թ.:

Սրբոց դասը (տես նաև կանոնականացում) եկեղեցու կողմից հետմահու հոգևոր կամ ազգային գործիչներին հատուկ դասի կարգելն է համաձայն որի իրենց բարեպաշտ կյանքի կամ առանձնահատուկ արարքների շնորհիվ նրանք բարձրացել են երկինք ու դարձել միջնորդ մարդկանց ու աստծո միջև: Քրիստոնեական եկեղեցին սուրբ է համարում մարգարեներին, առաքյալներին, լուսավորիչներին, հանուն...