Հետ գնալ

Հումանիզմ

Հումանիզմ (լատ.՝ humanitas -մարդկայնություն) եզրը շրջանառության մեջ է դրվել գերմանացի մանկավարժ Ֆ. Նիտխամերի կողմից 1808 թվականին։ Հումանիզմը շատ լայն հասկացություն է. առօրյայում հումանիստ բառը նշանակում է բարի, գթասիրտ, մարդասեր: Հումանիզմը նաև վերածննդի շրջանում առաջացած փիլիսոփայական ուղղություն է, որի առարկան մարդն է ու մարդակենտրոնությունը:

Մշակույթների բազմազանությունը թելադրում է հումանիստական գիտակցության ձևերի բազմազանություն։ Հումանիզմը արտահայտվում է տարաբնույթ որակներով՝ որպես էթիկական նորմա, սոցիալական իդեալ, հոգևոր արժեք, կամքի ազատություն, փոխօգնություն և համագործակցություն, մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանք, հավասարություն և իրավահավասարություն, արդարություն, պաշտպանություն չարից և բռնությունից: