Հետ գնալ

Հերձված

Հերձված – նույն կրոնական ուղղության ներսում վարդապետական-դիսցիպլինար տարբերություններով առանձնացված կրոնական առանձին շարժում, որը դոգմատիկ հարցերում նույնական է այն կրոնական ուղղությանը, որից առանձնացել է:

Վաղ շրջանի եկեղեցական կառույցից զատկական, կրկնամկրտության հարցերում ունեցած տարաձայնությունների պատճառով անջատվեցին դոնատական, նովատի հերձվածները: Հետագայում դրանց քանակը առավել մեծ դարձավ: Երբեմն հերձված տերմինը գործածվում է հերետիկություն, աղանդ տերմիններին իբրև հոմանիշ, որը աղավաղում է երևույթների էությունը:

Տերտերականները Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Տերտերականների ուղղությունը ձևավորվել է Ուկրաինայում XVII դարավերջին՝ 12 հնադավան վաճառականների կողմից: Այս ուղղության հետևորդներն իրենց հոգևոր գործունեության հիմքը համարում են պաշտամունքը և ծիսական պրակտիկան, որը հնարավոր չէր իրականացնել առանց հոգևոր դասի: Եվ քանի...

Մոլոկանները 18-րդ դ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու անջատողական ազդեցիկ հոսանքներից մեկն է: Հերձվածը ձևավորվել է 18-րդ դ. 60-ական թվականներին՝ անջատվելով բավականին ազդեցիկ և կենսունակ մեկ այլ հերետիկոսությունից՝ «հոգևոր քրիստոնյաների» (դուխոբոր) համայնքից: Մոլոկանների հիմնադիրն է համարվում տամբովցի Սիմոն Ուկլեինը: Նրա հոգևոր ուսուցիչը եղել է հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից...

Հնադավանությունն ի հայտ է եկել  XVII դ. 60-ական թվականներին (1668 թ.) Ռուս պատրիարք Նիկոնի նշանավոր ռեֆորմներից հետո: Այն բացառապես առնչվում էր եկեղեցական պրակտիկ-ծիսական կյանքին: Սկզբնական շրջանում հնադավանները գերազանցապես զբաղվում էին եկեղեցական-պրակտիկ հարցերով, բայց պատմական զարգացման ընթացքում նրանք զգալի տեղ հատկացրեցին նաև եկեղեցական նվիրապետության, հոգևորականների գործունեության և,...

Հավատաքննություն (լատ.՝ inquisitio — հետաքննություն) — եզրը հիմնականում գործածվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում այլախոհների ու այլադավանների նկատմամբ կիրառվող դատաքննությունը ցույց տալու համար: Հավատաքննությունը միջոց էր եկեղեցու դեմ տրամադրված մարդկանցից կտտանքների միջոցով տվյալներ կորզելու համար: Հավատաքննության պատճառ հանդիսացավ կաթարների (ալբիգոյցիների) կրոնական շարժումը: Դրա հետքերով 1184թ....