Հայրաբանություն
Հայրաբանություն (հուն.՝ πατήρ, լատ.՝ pater — հայր) – եկեղեցու հայրերի փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը։ Եկեղեցու հայրերը մինչև 7-րդ դարը եկեղեցու գլխավոր անհատներ էին: Նրանց կողմից մշակված վարդապետությունները դարձան քրիստոնեական աշխարհայացքի հիմքը:
Եկեղեցու պատմությունը տարբերակում է մի շարք հայրերի՝ առաքելական, ջատագովական, ալեքսանդրյան, անտիոքյան, կապադովկիական և այլն: Տարբերում են հայրաբանության հունական և լատինական ուղղությունները՝ ըստ հեղինակի ծննդյան վայրի և լեզվի։ Հունական հայրաբանությունը ժամանակագրական առումով ընդգրկում է մ.թ. 80–90-ական թթ-ից մինչև Հովհան Դամասկոսցու (մահացել է 749թ.), իսկ լատինականը՝ մինչև Իսիդոր Սևիլացու (մահ. 636) ժամանակաշրջանը։
Հայաստանում ջատագովական առաջին երկերը վերագրվում են Գրիգոր Լուսավորչին, սակայն հայկական հայրաբանության և ջատագովության հիմնադիր է համարվում Մեսրոպ Մաշտոցը։ IV-V դդ., երբ քրիստոնեությունը դառնում է տիրապետող կրոն, հանդես են գալիս համապարփակ տեսությունների հեղինակներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին։